ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեղեկությանը, թե ԱԺ-ում իր օգնականն իր տեգրն է՝ Ռուբեն Բանուչյանը, ասաց, որ վերջինս իր սկեսրայրի հարազատ եղբոր ավագ որդին է, այսինքն, ըստ էության, ինքը պատգամավորի հարազատ տեգրը չէ:

Loading...

Նա նշեց, որ ինքը դա երբեք չի հերքել: Դիտարկմանը, թե ամեն դեպքում բարեկամական  կապ ունի և ստացվում է որ խնամի, ծանոթ, բարեկամով աշխատանքի ընդունվելու մեթոդը շարունակվում է, պատգամավորն ասաց, որ Ռուբեն Բանուչյանին ճանաչել է` մինչև իր ամուսնությունը։

«Ռուբեն Բանուչյանը քաղաքացիական ակտիվիստ է, «Ռեստարտ» նախաձեռնության անդամ է, և մեր ծանոթությունը որևէ կապ չունի իմ բարեկամ լինելու հետ: Ռուբեն Բանուչյանն ինձ օգնել է ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, նա նաև մեզ օգնել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության ժամանակ, և կարծում եմ, որ այստեղ ավելի կարևոր է իմ և նրա պրոֆեսիոնալ համագործակցությունը, և մինչև իմ ամուսնուն ճանաչելը ես նրան ճանաչել եմ»,-ասաց նա:

Սոնա Ղազարյանը հայտնեց նաև, որ Ռուբեն Բանուչյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի երրորդ կուրսի ուսանող է: Դիտարկմանը, որ դեռևս ոչ լիարժեք կրթությունը խնդիր չէ՞ ԱԺ-ում աշխատելու համար, նա պատասխանեց, որ դա խնդիր չէ:

Նշենք, որ Armdaily.am-ը հայտնել էր, որ ԱԺ այս գումարման ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանի օգնական Ռուբեն Բանուչյանը, նրա տեգրն է։

Loading...