ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ վատ հոտառություն ունեցող տարեց մարդկանց մոտ մահացության ավելի բարձր ռիսկ գյություն ունի, քան մյուսների, հայտնում է Live Science պարբերականը:

Loading...

1997-1998թթ. սկսած ուսումնասիրությանը մասնակցել է 70-79 տարեկան 2.3 հազար մարդ: Թեստի ընթացքում նրանց առաջարկել են նույնականացնել 12 տարածված բույրեր: 13 տարվա ընթացքում՝ մինչև 2014 թվականը, մահացել է 1.2 հազար կամավոր:

Պարզվել է, որ թեստի վատ արդյունքներ ունեցողների մահվան հավանականությունը 10 տարվա ընթացքում 45%-ով ավելի բարձր է եղել: 13-րդ տարում հարաբերակցությունը ցածր է եղել, քանի որ մասնակիցների կյանքի ցիկլը մոտեցել է ավարտին, և շատերը մահացել են՝ անկախ ուսումնասիրության սկզբում գրանցված հոտառության և առողջական վիճակից:

Արդյունքները նաև ցույց են տվել, որ լավ առողջություն ունեցող մարդկանց մոտ հոտառության կորուստը կյանքից արագ հեռանալու հիմնական կանխատեսումն է եղել: Ուսումնասիրության 10-րդ տարում նրանց մահվան հավանականությունը 62%-ով բարձր է եղել լավ հոտառություն ունեցողներից, իսկ 13-րդ տարում՝ 40%-ով:

Կապն ինքնին բացատրվում է նրանով, որ հիվանդությունները, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը կամ դեմենցիան, որոնք նվազեցնում են մարդու կյանքի տևողությունը, նույնպես ազդում են հոտառության վրա:

Loading...