Պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ կազմակերպված խնջույքին ներկա են եղել նրա մտերիմները։  Tert.am Life–ը ներկա է եղել երեկույթին ու ներկայացնում է օրվա լուսանկարներն ու հոբելյարի հետ զրույցը։

Loading...

Դիանա սիրում է տարեդարձի օրը։ Այն լավ առիթ է տարին ամփոփելու, ձեռքբերումները հասկանալու, շրջապատող մարդկանց ջերմությունը զգալու համար։ Տարեդարձի օրը, ըստ հոբելյարի, լի է եղել անակնկալներով։

Օրը տոնել Դիանան սկսել է կեսգիշերին։ Ասում է` կեսգիշերային հյուրերի կազմը, գրեթե, անփոփոխ է` եղբայրը, կնքահայրը, Ժաննա Բուտուլյանը, Անուշկա Մարգարյանը, Կարեն Ասլանյանը, իր աշխատանքային թիմի անդամները, որոնք ամեն տարի կեսգիշերն հյուրընկալվում են իրեն և տոնի վերածում օրը։

Դիանան շեշտեց, որ տարիքից չի վախենում, չի էլ թաքցնում «36» թիվը։ Ոգևորությամբ պատմեց, որ շատերն իրեն ասում են, որ շատ ավելի երիտասարդ էր երևում, իսկ ԱՄՆ–ում, երբ կիսատաբատով է, առանց դիմահարդարման, նույնիսկ կարծում են, թե ինքն ու աղջիկը քույրեր են։ «Մի անգամ էլ ինձ հրաժարվեցին գարեջուր վաճառել` ասելով, ե անչափահաս եմ,– ծիծաղելով պատմեց նա, ապա հավելեց,– քանի որ 16 տարեկանից եթերում եմ, Հայաստանում շատերն ինձ հիշում են այդ ժամանակվանից ու տեսնելիս ասում են, որ շատ լավ եմ պահպանվել։ Մեկ–մեկ ասում են` ինչ լավ եք պահպանվել, մենք փոքր էինք, Ձեզ հիշում ենք եթերից։ Հարցնում եմ` քանի՞ տարեկան եք, պարզվում է` իմ հասակակիցն են։ Ասում եմ, ախր, երբ դուք փոքր էիք, ես էլ էի փոքր։) Ես 21 տարեկանում ամուսնացել եմ, երևի, տեսնում են  13 տարեկան աղջիկ ունեմ, մտածում են` մեծ եմ։ Իրականում չեմ կարծում, որ 36 տարեկանը մեծ է։ Յուրաքանչյուր տարիք իր գեղեցկություն ունի ու նոր փուլ է բերում, որի հետ սկսում ես ավելի արժևորել կյանքը։ Ես համամիտ եմ, երբ մեծերն ասում են, որ կյանքը փոքրիկ դասամիջոց է, որից հետո քեզնից մնում է քո ապրածն ու թողածը։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև տարիների հետ հասկանում ես, որ ոչ թե մեծանում ես, այլ ապրում»։

Ամբողջությամբ՝ life.tert.am

Loading...