Loading...

Երեկ՝ ապրիլի 9-ին, «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ 17-18 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Կ. Շ.-ն, 16-17 շաբաթական հղիությամբ՝ 18-ամյա Գ. Մ.-ն և 8-9 շաբաթական հղիությամբ՝ 17-ամյա Լ. Կ.-ն։ Ոստիկանությունը պարզում է անչափահաս աղջիկների հղիության պատճառները։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Կենտրոնից ունենք գրություն ստացված, որ իրենց հսկողության տակ են գտնվում 3 անչափահասներ, որոնք գտնվում են հղիության տարբեր շրջաններում: Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Ջանոյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Loading...