Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը իր Facebook-ի էջում բաց նամակ է հղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Բաց նամակում, մասնավորապես, ասված է.

Loading...

«Բաց նամակ Արմեն Աշոտյանին.

Հարգելի պ-ն Աշոտյան,

Կարդալով ձեր բաց նամակը եւ

տեսնելով Ձեր շարունակվող, ես կասեի՝ խորացող մտահոգությունը, նկատելով այն փաստը, որ ձեր հասցեին հաճախակի ասվող արտահայտությունները, ըստ երեւույթի մշտապես հաճույք են պատճառում ձեզ,

նաեւ արձանագրելով Ձեր անմիջական ղեկավար Սերժ Սարգսյանի մշտապես առկա՝ նույնիսկ ձեզ համար տարօրինակ վարքագիծը, երբեւիցե իրականում ընտրված չլինելու, բայց իրեն պաշտոններ եւ կոչումներ շնորհելու մոլուցքը, իրականության հետ կտրվող կապը եւ ստախոսությունը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Ձեր երկուսի նկատմամբ Հայ ժողովրդի հազարավոր որդիների հնչեցրած միանշանակ պահանջը՝ առաջարկում եմ երկուսիդ Աշոտյան լինել:

Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը։

Հարգանքով՝ Ա.Սիմոնյան»։

Загрузка...