Ռուսաստանում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը շարունակում է ցուցադրել, թե որքան է նիհարել այս ընթացքում։ Վիզաժիստն արդեն մի քանի ամիս է՝ պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ, եւ արդյունքն, անխոս, նկատելի է. Գոհարին հաջողվել է ազատվել մոտ 35 կիլոգրամից։

Loading...

Այսօր վիզաժիստը կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում խորը լանջաբացվածքով սեւ զգեստ է կրում։ Այն ընդգծել է վիզաժիստի կազմվածքը։ «Իրան եւ անրակ, ես ձեզ այնքան երկար էի սպասում»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է վիզաժիստը։ Նա զգեստը համադրել է փայլուն վզնոցի եւ սեւ կոշիկների հետ։

Loading...