ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էնքան զգացողություններ կան էսօր` ցավ, հպարտություն, ափսոսանք, հուսահատություն, ջղայնություն: Նույնիսկ չեմ կարող նկարագրել էն երախտագիտությունը, հպարտությունը ու անսահման սերը, որ զգում եմ մեր տղաների հանդեպ, որ հիմա մեր հետ չեն ֆիզիկապես, բայց ամեն վայրկյան մեր սրտերում են:

Չեմ կարող չնշել նաև էն մեղքի զգացողության մասին, որ զգում եմ: Ու միայն մի բան մենք բոլորս կարող ենք անել տղաների համար: Ավելի արդար, հարգալից ու սիրով լինենք մեր կողքինների ու մեր հայրենիքի հանդեպ:

Իսկ աշխարհի էն բոլոր ղեկավարները, որ սրիկայաբար խաղացել են ու խաղում են մարդկային կյանքերի հետ, վստահաբար, ինչ որ մի ձևով, ինչ որ մի օր պատասխանատվության են ենթարկվելու»:

---
Загрузка...