«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուշեր հեղափոխությունից, մաս 3

Մարտի 30-ն էր: Ինձ զանգեց Սիփան Փաշինյանը և կանչեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: Երեկոյան ՔՊ-ի գրասենյակում ժողովին ներկա էինք մոտ 20-30 ակտիվիստ: Նիկոլը ներկայացրեց հաջորդ օրը սկսվելիք քայլարշավի իր պլանը:

Շատերը սկեպտիկ էին, հիշում էին 2013 թվականի Րաֆֆիի անհաջող շարժումը: Ես էլ էի սկեպտիկ, բայց որպես ներսի մարդ, մանրամասն ներկայացրեցի, թե ինչու տապալվեց Րաֆֆիի շարժումը և ինչու այս անգամ այդ նախադրյալները չկան (այն ժամանակ չկար պլան, իսկ այս անգամ` կա):

Քննարկվեց նաև, թե որքանո՞վ պետք է շարժումը ունենա պետության հետագա կառավարման ծրագիրը: Ես դեմ էի և առաջարկում էի ֆիքսֆել հենց Սերժ Սարգսյանի վրա` բերելով մի վուլգար օրինակ (որը, կներեք, չեմ մեջբերի):

Նիկոլը ներկայացնում էր գալիք շարժումը որպես արժանապատվության շարժում: Մեծամասնությունս համաձայն էինք, որ հաղթանակի հույս չկա, բայց չպայքարել չի կարելի: Պայմանավորվեցինք ի սպառ բացառել բռնությունը:

Այդ օրը ես համարում եմ հեղափոխությանը իմ մասնակցության սկիզբ»:

---
Загрузка...