Միշտ չէ, որ կյանքը ընթանում է հարթ ու ամեն ինչ հիանալի է ստացվում:  Դժվարությունները  ներխուժում են մեր կյանք, առանց մեզանից թույլտվություն ստանալու  և  մեր կյանքը վերածում են քաոսի, փոթորկվում է մեր հոգին,  դրանք խանգարում են մտածել, քնել, հանգստանալ: Այս աղոթքը կօգնի ելք գտնել ցանկացած դժվարին իրավիճակից դուրս գալու համար:

Loading...

Ընդհանրապես  աղոթքը հրաշքներ կարող է գործել, եթե աղոթենք ամբողջ հոգով, ամբողջ սրտով: Աղոթքը դա  երկխոսություն է Ատծո հետ,  խնդրանք ուղղված նրան օգնելու  կամ երախտապարտության զգացումը հայտնելու համար: Եվ միշտ պետք է շնորհակալություն հայտնել Տիրոջը, որովհետև նա միշտ մեզ հետ է ու պաշտպանում է մեզ: Ամեն օրը արդեն իսկ տոն է,  պարգև է տրված Աստծո կողմից: Սակայն միշտ չէ որ օրը անցնում է հանգիստ, երբեմն ի հայտ են գալիս դժվար իրավիճակներ, որոնցից ելք գտնելը երբեմն թվում է մեր ուժերից վեր:

Եթե այնուամենայնիվ  ծագել է որևէ դժվարին իրավիճակ, և չգիտեք ինչ անել,  ինչ  նախաձեռնել, ապա կարդացեք այս աղոթքը.

 «Ամենազոր Ատված, օգնիր ինձ, խնդրում եմ,  արժանացրու քո ողորմությանը և օգնիր լուծում գտնել,  որից չեն տուժի ոչ ոք: Օգնիր ինձ արդարություն գտնել և  բոլոր հարցերին  տալ ճիշտ պատասխան: Ներիր իմ մեղքերը, որոնք ես պետք է գործեմ այլ խնդիրներից խուսափեու համար:  Տեր  և սուրբ Տիրամայր,  ինձ հոգևոր ուժ տվեք,  ինձ ցույց տվեք ճիշտ ելքը,  որը արագ լուծում կտա իմ խնդիրներին: Ազատեք ինձ վախերից, որոնք ինձ ավելի թույլ են դարձնում և  լուսավորեք ինձ ձեր լույսով: Տեր, խնդրում եմ սովորեցրու մեզ կարեկից լինել  և մեզ ուժ տուր դիմակայելու  ցանկացած իրավիճակներին: Ամեն»:
Загрузка...