Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 12:30-13:00-ի սահմաներում ծայրահեղ ծանր վիճակում Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ․ հայտնում է Shamshyan.com-ը։

Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու համար: Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար:

Ըստ աղբյուրի՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից: Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամին, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ աղջնակը փսխել է: Փորձել են օգնություն ցուցաբերել, այնուհետեւ երեխային տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն:

---
Загрузка...