Tert.amLife-ը գրում է.
Սոս Ջանիբեկյան–Մադոննա Հարությունյան զույգը հայկական շոու բիզնեսում ամենաքննարկվողներից է։ Նախորդ տարի զույգը դուստր ունեցավ ու չնայած շատերը չէին հավատում նրանց հարաբերությունների երկարատևությանը, վայելում են ընտանեկան կյանքի ջերմությունը։

Որպես կանոն` Մադոննան երկար չի խոսում Սոսի հետ հարաբերությունների ու ընտանիքի մասին։ Ասում է` դժվար է խոսել այն ամենի մասին, ինչը զգայական դաշտում է։ Այս անգամ, սակայն, բացառություն է արել։ Նորաթուխ մայրիկը Tert.am Life-ի հետ բացառիկ զրույցում խոսել է ոչ միայն ընտանեկան կյանքի, դստեր ու նրա ծննդից հետո եղած փոփոխությունների մասին, այլև տրամադրել նոր ֆոտոշարքը 6 ամսական դստեր հետ։

-Մադոննա, երեխայի ծնունդը կյանքը գլխիվայր փոխում է։ Դու բավականին երիտասարդ տարիքում մայրիկ դարձար։ Քո կյանքն ինչպե՞ս փոխվեց Անաիսի ծննդից հետո։ Պատրա՞ստ էիր այդ փոփոխություններին։

-Մինչև երեխա ունենալը քեզ թվում է` պատրաստվում ես. ծննդատուն գնալու ճամպրուկդ պատրաստ է, երեխայի սենյակի բոլոր դետալներն իրենց տեղում են և, կարծես թե, մաման գիտակցում է, որ շուտով երեխա է ունենալու, ամեն ինչ պլանավորել է։ Մինչդեռ երեխայի ծննդից հետո պարզվում է, որ իրականում մաման պատրաստ չէ, չի պատկերացրել, թե իրենից ինչ է ներկայացնում երեխայի պատասխանատվությունը։ Կարծում եմ՝ բացառություն չեն նույնիսկ այն ծնողները, որոնք երկար տարիներ պլանավորում են երեխա ունենալ։

–Երեխայի ծննդից հետո խուճապի մե՞ջ էիր։

Loading...

–Միանշանակ։ Երեխան ծննդյան օրը ոչինչ չէի գիտակցում։ Շատ պատմություններ եմ լսել, որ երեխա–մայր հանդիպումը մոգական է, բայց անկեղծ կլինեմ, ես իրականում չհասկացա` ինչ կատարվեց։ Ժամանակին ընթացքում եմ սովորել և սիրել իմ երեխային։ Ես ամեն օր ավելի ու ավելի շատ եմ սիրում իմ բալիկին` ճանաչելով ու սովորելով իրեն։

–Հղիության ընթացքում չէ՞ր ձևավորվել որոշակի գիտակցություն, որ մայրիկ ես դառնալու։ Ի վերջո, դու 9 ամիս քո մեջ ես կրում երեխային և ձևավորվում է աշխարհ, որը ձերն է։

–Ինձ թվում էր, որ ես ունեմ այդ գիտակցությունը, բայց երեխայի ծննդից հետո հասկացա, որ ոչ։ Հղիության ընթացքում պատկերացնում ես, թե ինչպես ես մամայություն անելու, բայց հետո պարզվում է` ամեն ինչ այնպես չէ, ինչպես քեզ թվում էր։ Իրականում հոգսն ու ուշադրությունը շատ են, նորածին երեխան ամեն պահ ունի մամայի կարիքը։ Երեխայի ծննդից հետո գալիս ես գիտակցմանը, որ որքան դժվար է մայր լինելու ճանապարհը, անհամեմատ ավելի հաճելի է այդ դերը։

–Երեխան շատ փոքր էր, երբ անցար աշխատանքի։ Հեշտությա՞մբ սովորեց քեզնից հեռու մնալ։

– Ես իրեն կամաց–կամաց սովորեցրի մնալ առանց ինձ։ Սկզբում շաբաթը 3 անգամ եթերի էի գնում, որն ինձնից պահանջում էր 2-3 ժամվա բացակայություն տանից։ Եվս մեկ ամիս հետո անցա աշխատանքի 6 ժամանոց գրաֆիկի։ Եթե դա կտրուկ լիներ, երեխայի համար սթրեսային կլիներ, բայց անցումը շատ կտրուկ չէր, և երեխաս սովորեց, որ մայրիկը որոշ ժամանակով բացակայում է տանից։ Չէ՞ որ Եվրոպայում, ԱՄՆ–ում շատ կանայք մայրանալուց հետո շարունակում են աշխատել, և դա բացասական ազդեցություն չի ունենում երեխայի վրա։

–Որքան էլ մայր լինելու գիտակցությունը ժամանակի հետ է ձևավորվում, զգայական մակարդակում դու էլ ես երեխայի հետ կապվածություն ունենում։ Քեզ համար որքանո՞վ էր բարդ այդ փոփոխությունը։

–Երբ նոր էի անցել 6 ժամանոց գրաֆիկով աշխատանքի, ինձ համար շատ ծանր էր։ Մտքով անընդհատ երեխայի հետ էի, մտածում էի՝ որքան եմ իրեն կարոտում, որքան է ինքն ինձ կարոտում, որքան ունենք իրար կարիք… բայց երբ այդ փուլը հաղթահարում ես, սկսում ես ավելի առողջ դատել ու ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Դու էլ երեխայից ունեցած կախվածությունից ես դուրս գալիս։

–Քո առօրյան միշտ շատ ակտիվ է եղել, երեխայի ծննդից կարճ ժամանակ անց վերադարձար աշխատանքի։ Այնուամենայնիվ, երեխան թելադրում է իր գրաֆիկը, հիմա ու առաջիկա տարիներին, հազիվ թե, ունենաս նախկին առօրյադ։ Առօրյայի ու կենսակերպի փոփոխությունը սթրեսայի՞ն էր։

–Երեխան հրաշք է, որ կարող է կատարվել յուրաքանչյուր ծնողի հետ, բայց երեխայի դաստիարակությանն ու խնամքին զուգահեռ մայրը չպետք է մոռանա իր մասին։ Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ նախ և առաջ պետք է ապրի իր համար։ Երեխաները մեծանում են ու մի օր գնում քեզնից, ի վերջո, իրենց կյանքն ունեն, պետք է իրենց ընտանիքը կազմեն։ Ես չեմ հասկանում այն ինքնազոհ ծնողներին, որոնք իրենց ժամանակն ու կյանքը նվիրում են միայն երեխաներին և մի օր դեպրեսիայի մեջ հայտնվում մտքից, որ երեխաներն այլևս իրենց հետ չեն։ Չանտեսելով երեխայիդ, սիրելով ու ժամանակդ իրեն տրամադրելով հանդերձ՝ չպետք է մոռանաս քո մասին։ Ես շատ շուտ դուրս եկա աշխատանքի` կանգ չառնելով և չկորցնելով իմ կարիերան։ Ես համատեղում եմ ամեն ինչ. և՛ ինձ եմ ժամանակ տրամադրում, և՛ երեխային։

Ինչ–որ առումով բարդ էր գիշերները չքնելը։ Անաիսը քնում է երեկոյան 8–ին, գիշերը մի անգամ արթնանում է, կերակրում եմ, նորից քնում է ու արթնանում առավոտյան 6–ին։ Ես էլ իր հետ։ Դժվար է, քանի որ մի քանի ժամ անց պետք է գնամ աշխատանքի։ Բայց, երևի թե, բնությունը ստեղծել է այդպիսի համակարգ, որ մոր օրգանիզմը կարող է դիմանալ այդ ամենին ու շարունակել լիարժեք գործել։ Ես, իհարկե, մի փոքր հոգնած եմ լինում, բայց մի բաժակ սուրճից հետո կարողանում եմ վերադառնալ  աշխատանքի։

Սոսը մինչև հիմա չի կարողանում հաղթահարել գիշերները չքնելու փուլը։ Ես արդեն սովորել եմ։ Այո, շատ անհարմարություններ են ստեղծվում, որովհետև երեխան անընդհատ մամայի կարիքն ունի։ Կյանքը 180 աստիճանով փոխվում է, բայց երբ դրանք հաղթահարում ես, սկսում ես հաճույք ստանալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Loading...