Բավական երկար ժամանակ՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի վերջից, որևէ նորություն չկար ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ, ու մինչ օրս էլ պարզ չէ՝ այս կազմակերպության որ երկրի ներկայացուցիչը պիտի նշանակվի այդ պաշտոնում, անդամ պետությունների ղեկավարները համաձայնության հասե՞լ են այս հարցի շուրջ, թե՞ ոչ։ Մինչ այս եղած զարգացումներն ավելի շատ խոսում են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի օգտին, սակայն որոշ ռուսաստանցի փորձագետներ կարծում են, որ Մինսկի հետ լարված հարաբերությունների պատճառով հնարավոր է՝ Մոսկվան աջակցի Հայաստանի, ոչ թե Բելառուսի թեկնածուին։

Հայ-բելառուսական վեճը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարի պաշտոնին հավակնում են Հայաստանը, որի ներկայացուցիչը, համաձայն ռոտացիոն սկզբունքի, այդ պաշտոնում էր նշանակվել 2017 թ․ մայիսին երեք տարի ժամկետով, և Բելառուսը, որը այբբենական կարգով հաջորդն է Հայաստանից հետո։ 2018 թ․ հուլիսի վերջին, երբ Հայաստանի իրավապահ մարմինները 2008 թ․ մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրեցին ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, պաշտոնական Երևանը նախաձեռնեց իր ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետկանչի ընթացակարգ։ Բայց քանի որ վարչապետ Փաշինյանը, որպես Հայաստանի ղեկավար, նախապես չէր քննարկել գործընկեր պետությունների ղեկավարների հետ Խաչատուրովի լիազորությունները դադարեցնելու որոշումը և չէր համաձայնեցրել այդ հարցը նրանց հետ, դա առաջացրեց թե՛ Մոսկվայի և թե՛ մյուս գործընկերների անթաքույց դժգոհությունը՝ առաջացնելով ճգնաժամ կազմակերպության ներսում և բավական բարդ կացության մեջ դնելով հայկական կողմին։

Loading...

Խաչատուրովի լիազորությունները պաշտոնապես դադարեցվեցին նոյեմբերի 2-ին, որից հետո վեճը այս խնդրի շուրջ գնալով խորացավ։ Մինսկն ու Աստանան, օգտվելով ստեղծված իրավիճակից, առաջ քաշեցին Բելառուսի ներկայացուցչի թեկնածությունը՝ հայտարարելով, թե ըստ ռոտացիոն սկզբունքի՝ Բելառուսի ներկայացուցիչը պիտի նշանակվի այդ պաշտոնում, քանի որ եթե կրկին Հայաստանի ներկայացուցիչը դառնա գլխավոր քարտուղար՝ մնացած մեկուկես տարվա ընթացքում չի հասցնի արդյունավետ աշխատել։ Հայկական կողմն էլ իր հերթին պնդում էր, որ այդ պաշտոնը մինչև 2020 թ․ մայիս պատկանում է Հայաստանին։ Ճգնաժամը խորացավ և քաղաքական լուրջ երանգներ ստացավ ոչ միայն այն պատճառով, որ Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարներն իրենց մտերիմ բարեկամին ու դաշնակցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին թույլ տվեցին միջամտել հարցին ու այս հարթակն էլ օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու, Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը խոչընդոտելու համար, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությունն իրականում չունի համապատասխան մեխանիզմներ, նորմեր, որոնք թույլ կտան իրավական դաշտում լուծել նոր գլխավոր քարտուղարի հարցը՝ նրա լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում։ Ռուսաստանը, կարծես, չեզոք դիրք էր գրավել Փաշինյանի ու Լուկաշենկոյի միջև ու փորձում էր նպաստել փոխհամաձայնության կայացմանը։

Փաշինյանի արժանապատիվ նահանջը

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացան ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերը, որոնց մասնակցում էին նաև Փաշինյանն ու Լուկաշենկոն, ու ինչպես հետո հայտնի դարձավ՝ Բելառուսի նախագահն այդ օրը ներողություն էր խնդրել Փաշինյանից գլխավոր քարտուղարի հարցի շուրջ վեճի ու տարբեր առիթներով նրա հասցեին արած հայտարարությունների համար։ Հետո, սակայն, երբ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու Փաշինյանի գլխավորած դաշինքը հաղթեց, իսկ դա նշանակում էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին պարտվելու դեպքում Փաշինյանն այլևս ներքաղաքական այնպիսի վնաս չի կրի, ինչպիսին որ կարող էր ստանալ նախընտրական շրջանում, իրադարձություններն աստիճանաբար սկսեցին զարգանալ ի վնաս Հայաստանի։ Նախ, նկատելիորեն փոխվեց Փաշինյանի տոնայնությունը, ըստ էության՝ իր համար հնարավորություն ստեղծելով արժանապատիվ նահանջի համար։ Իր մի քանի մեկնաբանություններում նա շեշտեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, այն երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական նշանակություն ունի։ Հայաստանի համար ամենակարևորը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է:

«Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց Փաշինյանը։

Հայկական կողմն առայժմ չի ընդունել Զասին

Ավելի ուշ պարզվեց, որ կա Բելառուսի թեկնածուին երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ, որը Բելառուսի նախագահը ստորագրել է դեկտեմբերի 21-ին։ Հետո այն ստորագրել է նաև Տաջիկստանի նախագահը։ ՀԱՊԿ-ի քարտուղարութ…

Կարդալ ամբողջովին

Loading...