Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 01:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 50-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 45-ամյա Արտյոմ Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Ուղևոր 45-ամյա Ալվարդ Բաղդասարյյանը տեղում մահացել է, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևորներ՝ 29-ամյա Շ. Ս.-ն, 35-ամյա Ս. Հ.-ն և 35-ամյա Ռ. Կ.-ն քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Թալինի ԲԿ։ Բժիշկներն Ա․ Հ.-ի և Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Շ. Ս.-ինը և Ռ. Կ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն Ա․ Վ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի փոխանցմա