Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Իլոնա Նուրբեկյանը տևական ժամանակ է` վայելում է ձմեռային հանգիստն ու օգտվում տարվա իր ամենասիրելի եղանակի հանգստի ձևերից: Դերասանուհին շուտով պասիվ հանգիստը կփոխարինի ակտիվ աշխատանքային առօրյայով:

Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ձմեռային հանգստի նախընտրելի տարբերակի, «Ոսկե դպրոց» սիթքոմի ավարտից հետո իր անելիքների և մոդելային ասպարեզում հետագա քայլերի մասին:

Իլոնան նշեց, որ ակտիվ աշխատանքային տարվանից հետո ընթացիկ հանգիստն իր համար սպասված էր: Դերասանուհին համատեղում է հանգստի՝ակտիվ ու պասիվ տարբերակները:

Loading...

«Ձմեռն իմ ամենասիրելի եղանակն է: Հանգստիս հիմնական մասն անցկացրել եմ Ծաղկաձորում, հնարավորինս փորձել եմ օգտվել ձմռանը հատուկ զբաղմունքներից՝ դահուկներով սահք,  «սնոուբորդ»: Հիմա ավելի պասիվ հանգստի մեջ եմ: Շատ հագեցած օրերից հետո անսովոր է այս վիճակը։ Կարծում եմ՝ ժամանակն է վերադառնալ ակտիվությանը: Համարում եմ, որ լրիվ հանգստացել եմ և ուժերս վերականգնել»,-ասաց նա:

Դերասանուհին այս փուլում ուզում է ճամփորդել և բացահայտել տարբեր երկրներ։ Ասում է` ծրագրել է ամառը նվիրել եվրոպական շրջագայությանը. «Եթե գործը չխանգարի, այս ամռանը հնարավորինս քիչ կլինեմ Հայաստանում:

Սկսելու եմ փոքրիկ շրջագայություն դեպի եվրոպական տարբեր երկրներ: Կսկսեմ, երևի թե, Ֆրանսիայից: Ճիշտն ասած, չեմ սիրում մի երկրում երկու անգամ լինել, քանի որ կարծում եմ՝ պետք է անընդհատ նոր երկրներ բացահայտել, բայց Իսպանիան ինձ շատ է տպավորել և երկրորդ անգամ կմենեմ այնտեղ»:

Իլոնան նշեց, որ «Ոսկե դպրոց» սիթքոմի ավարտից հետո չի հասցրել կարոտել ստեղծագործական կազմին ու գործընկերներին, քանի որ իրենց առջևում նոր համագործակցությունն է արդեն գեղարվեստական ֆիլմի շրջանակում: Բացի այդ, Վաչե Թովմասյանից հեռուստատեսային նոր նախագծում նկարահանվելու ևս մեկ առաջարկ է ստացել, սակայն մանրամասներ հաղորդել առայժմ չի կարող:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...