Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն այս օրերին ամուսնու հետ Հայաստանում է: Նա BRAVO.am-ին պատմել է հայրենիք գալու շարժառիթի եւ այն մասին, թե ինչպիսին է կյանքը Միացյալ Նահանգներում:

Պարզվում է` Մերին շուրջ երկու տարի չէր եղել Հայաստանում.«Մեկ տարի ու վեց ամիս է` այստեղ չէի: Կարոտել էի հարազատներիս, ընկերներիս, Երեւանն անասելի, անպատմելի, աննկարագրելի շատ: Հայաստան վերադառնալուս գլխավոր պատճառը կարոտն է»,- նշել է նա:

Դերասանուհին ամերիկյան ապրելակերպին դեռ չի հարմարվել.«Ինչպես յուրաքանչյուրի, ինձ համար էլ էր շատ դժվար: Կարեւոր չէ, որ այնտեղ հայ համայնքը մեծ է, շրջապատում բոլորը հայեր են: Գուցե երբեք էլ այնտեղի կյանքին չընտելանամ: Այնտեղի կյանքը տարբերվում է, ես փոխել եմ առօրյաս, զբաղվում եմ տնային գործերով»:

Մերին իր հարցազրույցներում միշտ նշում էր` սերը զոհաբերություն է պահանջում: Հետաքրքրվեցինք` իր չաշխատելը կարելի է զոհաբերություն համարել.«Այո, իմ մասնագիտական պասիվությունը կարելի է զոհաբերություն համարել: Փառք Աստծո, առաջարկների պակաս չունեմ: Տեսախցիկը կարոտում եմ, կյանքը ցույց կտա՝ կվերադառնամ, թե ոչ»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում