Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի Իլոնա Նուրբեկյանը օրերս է վերադարձել Իսպանիայում կայացած «Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» (Costa Blanca fashion week 2018) մրցույթից: Կովկասը ներկայացնող դերասանուհին մրցութային որևէ տեղ չի զբաղեցրել: Tert.am Life-ի հետ զրույցում Իլոնան պատմել է իր տպավորությունների մասին և նշել, որ չնայած տրամադրված էր հաղթելու, բայց չի նեղսրտել արդյունքից:
Loading...
Նա նշեց, որ ինչպես մրցույթին մեկնելուց առաջ, այնպես էլ հետո՝ ծանոթանալով մրցակից աղջիկների հետ, իր կարծիքը չի փոխել և իրեն հաղթանակի համար արժանի թեկնածու է համարել:
«Առհասարակ, տպավորություններս՝ կապված թե՛ Իսպանիայի հետ ու թե՛ մրցույթի նախապատրաստական աշխատանքների, նաև իմ ելույթի հետ, հրաշալի են: Երբեք չեմ փոշմանի, որ այդ պահերը ունեցել եմ իմ կյանքում: Ինչ վերաբերում է որոշմանը, ապա շատ անկեղծ կասեմ՝ ինձ համար անսպասելի էր, բայց ես ինձ պարտված չեմ համարում, որովհետև իմ ելույթը իսկապես շատ գեղեցիկ ու արժանապատիվ էր:
Դա էին փաստում մարդկանց կարծիքներն ու արձագանքները: Ես փոքր-ինչ հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից»,-ասաց Իլոնան:
Մրցույթի շրջանակում տարբեր երկրներից դիզայներներ մասնակիցներին շնորհել են հատուկ մրցանկաներ: Իլոնան արժանացել է հատուկ մրցանակի հայ դիզայներ Ալիսա Հարությունյանի կողմից: Նա

նշեց, որ ցանկալի կլիներ նաև օտարազգի դիզայներից նման մրցանակ ստանալը, բայց փոխարենը՝ գործնական առաջարկներ է ստացել նրանցից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Loading...