Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life-ի բացահայտումները հայտնի մարդկանց մասին շարունակվում են: Այս անգամ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում զրուցել ենք հաղորդավարուհի Յանա Դանիելյանի հետ:

Յանան իր թերություններից է համարում առանց մարդկանց լիարժեք ճանաչելու շուտ վստահելը: Ասում է՝ կյանքին լավատեսորեն է նայում և նյարդայնանում է մարդկանց վատատեսությունից ու իրավիճակները բարդացնելու սովորությունից:

Loading...

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

-Երևի, չափազանց անկեղծությունը, որը երբեմն կարող է տեղին չլինել: Ես պարզ խոսող մարդ եմ: Սիրում եմ մարդկանց հետ շփվել առանց վերապահումների: Ինձ համար ավելի հեշտ է այդպես ապրել:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ  թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

-Շատ շուտ եմ հավատում մարդկանց: Ճիշտ է, տարիների ընթացքում մի քիչ փոխվել եմ, բնավորությունս հղկվել է, բայց իմ թերություններից մեկն եմ համարում դա։ Մարդկանց չափից ավելի վստահում եմ առանց լիարժեք ճանաչելու:

Մարդկանց իմ արշինով եմ չափում: Ինչպես ես եմ իրենց վերաբերվում, նույն կերպ ակնկալիքներ ունեմ նաև իրենցից, բայց երբեմն դա իրականությանը չի համապատախսանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Loading...