Life.panorama.am-ը գրում է.

Շուրջ հինգ տարվա ընդմիջումից հետո ՀՀ վաստակավոր արտիստուհի Իռա Հարությունյանը կրկին վերադարձել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես է իրեն զգում հարազատ թատրոնում, ինչ հարաբերություններ ունի աշխատակազմի հետ եւ ինչպես է վերաբերվում արդեն երկար ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թափուր մնալուն:

Loading...

«Իմ վերադարձը հարազատ թատրոն շատ բարդ կայացավ, այդ ընթացքում թատրոնի թե տնօրինությունը, թե կոլեկտիվը, թե որոշ անհատներ ինձ համար շատ խոչընդոտներ ստեղծեցին, որոնք վերաբերվում էին անձիս, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմիս, բայց ես գնացի մինչեւ վերջ՝ դիմեցի ՀՀ  մշակույթի նախարարություն, նրանք ինձ լսեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ փոխնախարար տիկին Նազենի Ղարիբյանի աջակցությամբ՝ ես վերադարձա թատորն, եւ ինչպես ինքը բնորոշեց՝ արդարությունը վերականգնվեց: Ես ինձ համարում եմ ռուսական թատրոնի մի մասնիկը, ես քիչ բան չեմ արել այս թատրոնի համար եւ արդյունքում վերականգնվեց արդարությունը: Այո, թատրոնի կոլեկտիվից շատերի համար վերադարձս անցանկալի էր, քանի որ նրանք արդեն իմ դերերն էին խաղում, առհասարակ՝ միշտ ուժեղ մարդկանցից վախենում են եւ նրանք ինձ այդ իմաստով չէին ուզում տեսնել թատրոնում»,- նշեց Ի. Հարությունյանը:

Դերասանուհին նկատեց, որ թատրոնի վաստակաշատ արտիստները իր դեմ ոչինչ չեն ունեցել եւ անգամ վերադարձի հարցում սատարել են, նրան հակառակվել են այն դերասանական կազմը, որոնք, իր խոսքով, նոր-նոր էին ընդունվել թատրոն, երբ ինքը հինգ տարի առաջ դուրս եկավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Loading...