Ոստիկանության մարզային վարչություններից մեկում դիմում է տվել մարզի բնակիչ, 50-ամյա Սվետլանա Պ.-ն, եւ հայտնել, որ իր ազգական, համագյուղացի, 40-ամյա Սարգիս Գ.-ն, իրենց տանը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Սվետլանա Պ.-ն իր բնակության վայրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել է, որ երեխան սովորում է իրենց գյուղի դպրոցի 3-րդ դասարանում եւ ավելի շուտ ոստիկանություն չի դիմել, քանի որ ուշ ժամ է եղել:

Աղբյուրի տեղեկություններով, տարածքի ոստիկանությունը հայտնաբերել է Սարգիս Գ.-ին, ով ստորագրությամբ այնուհետեւ բաց է թողնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: