Aysor.am-ը գրում է.

Հարսանեկան կարմիր զգեստ, հնդկական քաղցրավենիքներ, միջավայր ու ավանդույթներ. սա բոլորովին էլ դրվագ չէ Հայաստանում տարածված հնդկական սերիալներից, այլ հայ դերասանուհի Սիլվի Բարկովայի՝ նախորդ ամիս տեղի ունեցած հնդկական ավանդույթներով հարսանեկան արարողության նկարագրությունն է, որը տեղի է ունեցել հենց հարսնացուի ցանկությամբ:

«Ապագա ամուսնուս հետ ծանոթացել եմ ծննդյանս օրը, ինձ ինչ-որ աղջկա մասին էր հարցնում, հետաքրքրվում էր՝ ճանաչո՞ւմ եմ նրան, թե՞ ոչ: Ասացի, որ չգիտեմ, բայց հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց… Այնպես չի, որ միշտ երազել եմ կյանքս օտարազգիի հետ կապել, բայց երբեք էլ չեմ բացառել: Իմ ու ամուսնուս մեջ տարիքային տարբերությունը 5 տարի է: Միասին որոշեցինք հնդկական հարսանիք կազմակերպել, քանի որ ես միշտ եմ սիրել հնդկական հարսանիքները: Ներկա էին նաև մայրս և մորաքույրս: Ավանդույթների տարբերությունը շատ մեծ է, հայկականի հետ համեմատության եզրեր գրեթե չկան», — Aysor.am-ի հետ զրույցում պատմեց հայ հարսնացուն:

Loading...

Սիլվի Բարկովան այսուհետ կկրի ամուսնու ազգանունը՝ Սիլվի Կիշոր Պալլայի: Խոստովանում է՝ մեկամսյա ամուսնական կյանքի ընթացքում դեռ դժվարությունների չեն հանդիպել, սակայն ընկերության ընթացքում խոչընդոտներ բազմիցս են հաղթահարել:

Պրոդյուսեր, գործարար փեսացուն դրական չի վերաբերվում այն հանգամանքին, որ կինը ցանկանում է մասնագիտական ուղղությունը շարունակել: Սակայն հայ հարսնացուն մարտական է տրամադրված: «Չի ուզում, բայց շարունակելու եմ»,-ասում է Սիլվին ու ծիծաղելով  ավելացնում.

«Դեռևս վայելում եմ ժամանակս ամուսնուս հետ, շուտով կսկսեմ մտածել աշխատանքիս մասին: Եվ ամուսինս էլ ինձ օգնելու է»:

Ամուսիններն այժմ բնակվում են Մումբայում, շփվում են անգլերեն: Նկատում է, իհարկե, հաճախ կգա Հայաստան, առանց դրա ինչպե՞ս կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Loading...