Loading...

Այս տարվա փետրվարին պսակադրված Վարդան Հովսեփյանն ու Կարինե Նուրիջանյանը երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ծնողներ են դարձել: Երջանիկ հայրիկը BRAVO.am-ին հայտնել է, որ իրենց առաջնեկը տղա է:

3 կգ քաշով եւ 51 սմ հասակով ծնված փոքրիկին ծնողները տվել են Մաքս անունը:

«Տղայիս ծնվելուց օրեր առաջ ընկերներիցս մեկն ինձ հարցրեց, թե երբեւէ բերկրանք զգացել եմ, այդ ժամանակ անգամ այդ բառի բուն նշանակությունը չգիտեի: Երբ լսեցի որդուս ծնվելու լուրը, հասկացա, թե որն է բերկրանքը»,- ասել է դերասանը՝ նշելով, որ այդ պահին հուզմունքից արտասվել է:

Loading...