Tert.amLife-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի Ջուլիա Եղշատյանը, որին հեռուստադիտողները ճանաչեցին «Երևի» հեռուստասերիալից, ամառային հանգստի մասին դեռ չի մտածել, քանի որ սերիալի նկարահանումները շարունակվում են: Նա ասաց, որ ստեղծագործական թիմով փորձում են աշխատանքը համատեղել հանգստի հետ:

Tert.am Life-ի հետ զրույցում Ջուլիան պատմել է «Երևի» սերիալի անձնակազմով Սևանում անցկացրած հանգստյան օրերի մասին, խոսել նրանց հետ մտերմության, առաջիկայում սպասվող ընտանեկան հանգստի և այլ հարցերի շուրջ:

Loading...

Դերասանուհու խոսքով` ստեղծագործակական անձնակազմի հետ նկարահանման հրապարակից դուրս հավաքույթներ հաճախ են ունենում, օրինակ, հանգստյան օրերն անցկացրել են Սևանում: «Չնայած անձնակազմում կային մարդիկ, որոնց մինչև սերիալում նկարահանվելն արդեն ճանաչում էի, շատերը Թատերականում իմ կուրսընկերներն են եղել, սկզբում բոլորիս գործն էր կապում, հետո շատ մտերմացանք։ Սևանում երկու հիանալի օր ունեցանք, շատ ջերմ ու դրական մթնոլորտում:

Մեր լավ ընկեր՝ Բեն Ավետիսյանը շատ հետաքրքիր խաղեր էր կազմակերպում: Բավականին ակտիվ հանգիստ ունեցանք»,-պատմեց Ջուլիան:

Ջուլիան ասաց, որ նախընտրում է ակտիվ հանգիստ ունենալ: Այս տարի նախատեսել է ծովափնյա հանգիստ ունենալ: Թեև դեռ հստակ չի ծրագրել` ուր է գնալու, նշեց, որ միանշանակ, արձակուրդն ընտանիքի հետ է անցկացնելու:  «Երբ ասում են հանգիստ կամ արձակուրդ, միանգամից ընտանիքի հետ եմ պատկերացնում: Դեռ չգիտեմ, թե երբ եմ արձակուրդ ունենալու, առայժմ փորձում եմ Հայաստանի սահմաններում հանգիստանալ: Ընտանիքով տարբեր վայրեր ենք գնում, նաև քաղաքից դուրս՝ բնության գրկում ենք հաճախ լինում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...