Շուրջ մեկուկես տարի է` ATV-ի եթերում ցուցադրվում է «Կայարան» սերիալը: Նախագծի եզրափակիչ սերիան այսօր է, իսկ մինչ այդ BRAVO.am-ը լուսանկարել եւ ներկայացնում է` ինչ է կատարվել վերջին նկարահանման օրը:

Loading...

Ռեժիսոր Ելենա Արշակյանը, ով առաջին անգամ ներկայացել է որպես պրոդյուսեր, մեզ հետ զրույցում ասել է, որ սերիալի աշխատանքները եզրափակել են ուրախ նոտայով.«Հուզմունք կար: Մեզ համար էլ է շատ դժվար ամեն անգամ հրաժեշտ տալ մեր հերոսներին, բայց նաեւ ուրախ էինք, որ հեռուստադիտողին տալիս ենք երկար սպասված ավարտը»:

Նա նշել է, որ յուրաքանչյուր նախագծի ավարտը նորի սկիզբ է.«Ավանդույթի համաձայն՝ ավարտը նշում ենք մենք միասին եւ խոստանում միմյանց շուտով հանդիպել հաջորդ նկարահանման հրապարակում: Վստահ եմ` շուտով նոր նախագիծ կներկայացնենք իմ սիրելի ստեղծագործական խմբի հետ, իսկ թե դերասաններից ով ընդգրկված կլինի, չեմ կարող ասել: Պարզապես շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց լուման են ունեցել այս նախագծում, շնորհակալ ենք մեր թիմին վստահելու համար, իսկ հեռուստադիտողներին շնորհակալ ենք մեր սերիալին հետեւելու համար»:

Մանրամասները` այստեղ:

Загрузка...