Shamshyan.com-ը գրում է. Այս տարվա փետրվարի 3-ին Վայք քաղաքի բնակիչներ, 18-ամյա Հովիկ Կ.-ն, 18-ամյա Ռազմիկ Խ.-ն և 19-ամյա Հարութ Ս.-ն նախնական համաձայնության գալով՝ հետապնդել են Վայոց Ձորի մարզի բնակչուհի, 47-ամյա Սեդա Գ.-ին:

Loading...

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եռյակը հետապնդել է կնոջը և արդեն հասնելով նրա բնակության վայր՝ շենքի մուտքի մոտ, Հովիկ Կ.-ն մնացել է «աթանդա», իսկ Ռազմիկ Խ.-ն ու Հարութ Ս.-ն այցելել են Սեդա Գ.-ին և նրանից պահանջել, որպեսզի իրենց հետ սեռական հարաբերություն ունենա: Մի քանի րոպե զրուցելուց հետո նրանք կնոջը հայտնել են, որ եթե նա մերժի իրենց առաջարկը, ապա իրենք կհրապարակեն նրա անբարոյական լինելու և այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ուենալու մասին տեղեկությունները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սեդա Գ.-ի նախատինքներից հետո նրանք հեռացել են: Արդեն կեսգիշերին Հարութ Ս.-ն ու Հովիկ Կ.-ն վերադարձել են կնոջ տուն, թակել դուռը ու երբ կինը բացել է, նրանից պահանջել են, ասելով.

«Մեզ պետք է տաս 30 հազար դրամ, հակատակ դեպքում՝ կհրապարակվեն նշված տեղեկությունները և նշված բովանդակությամբ պաստառներ կփակցնենք շենքի պատերին»:

Ամբողջակա նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Загрузка...