loading...

Armtimes.com-ը գրում է, որ քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ այսօր «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած փոքրիկը` Հասմիկ Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եղբոր` Ռուստամ Գրիգորյանի դուստրն է: Մի քանի օր շարունակ բժշկական համալիրի բուժանձնակազմը պայքարել է փոքրիկի կյանքի համար, ավաղ, այսօր` կեսօրին վերակենդանացման բաժանմունքում 2,5 տարեկան Հասմիկը մահացել է:

Մեր լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, փոքրիկի մարմինն այս պահին տեղափոխում են հայրենի քաղաք` Գյումրի: Հասմիկ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում` հունվարի 13-ին, ժամը 17:00-ին: