Загрузка...

Մարիամ Մելիքյանն ամռանը նախընտրում է արձակուրդը վայելել ծովափին: Հեռուստատեսային նախագծերից հայտնի դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել հանգստի ընթացքում արված լուսանկարներն ու պատմել, ամուսնու եւ դստեր հետ հրաշալի ժամանակ է անցկացնում:

Մարիամ Մելիքյանը
«Միլան շատ ակտիվ է: Նրա հետ շատ դժվար է լիարժեք հանգիստ վայելելը: Եթե մեկ վայրկյան անգամ ուշադիր չլինեմ իր հանդեպ, հաստատ մի վնաս կտա:): Բայց միեւնույն ժամանակ, նրա հետ հանգստանալն այլ հաճույք է»,-նշել է նա:

Մարիամ Մելիքյանը
Մարիամը նշել է, որ իր համար ծովափնյա հանգիստն անփոխարինելի է. «Միայն ծովում եմ կարողանում լիարժեք լիցքաթափվել եւ հանգստանալ: Իսկական հանգստի համար ինձ անհրաժեշտ են ծով, ավազ եւ խաղաղ ընտանիքս»,-ասել է նա ու հավելել, որ այս ամռանը հանգստի շատ պլաններ ունի.«Շուտով Երեւան կգանք, մնացածը դեռ չեմ ասի, որ ստացվի:)»:

Մարիամ Մելիքյանն՝ ամուսնու հետ

Загрузка...