news.am-ը գրում է

Տղամարդը, որը երկար ժամանակ պայքարել է ծանր քաղցեղի դեմ ու հաղթել այն, ուրախությունից տոնակատարություն է կազմակերպել ընկերների հետ, որի ժամանակ ընկել է ժայռից ու մահացել։

Երեք երեխաների հայր 31-ամյա Ադամ Ֆենթոնը՝ Մեծ Բրիտանիայից, ավարտել էր արյան քաղցկեղի բուժման համար քիմիաթերապիայի 6 ամսվա բուժումը։ Չնայած բժիշկները վստահ էին, որ այդ տղամարդուն այլեւս ոչինչ չի օգնի՝ այդ բուժումն ավարտելուց հետո անալիզները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում այլեւս լեյկոզի հետքեր չկան։ Ինչ-որ անհավանական հրաշքով Ադամը հաղթել է ծանրագույն քաղցկեղը, ու նրան հայտնել են, որ նա փաստացի ռեմիսիայի վիճակում է։ Այս տարվա հուլիսի 28-ին տղամարդը «այն աշխարհից վերադառնալու» կապակցությամբ իր ընկերների հետ միասին հավաքույթ է կազմակերպել Նյուքի լողափի ժայռերից ոչ հեռու։

Ֆենթոնը մտադիր էր մոտ ժամանակներս ամուսնանալ իր սիրեցյալի հետ, հարսանիքին պետք է մասնակցեին նաեւ նրա երկու հարազատ դստրերը ու  որդեգրած դուստրը։ Սակայն տղամարդը, ըստ ամենայնի, իր հրաշագործ վերակենդանացումն այնքան բուռն է տոնել, որ կորցրել է զգուշավորության բոլոր նշույլները։ Նրա մարմինը հայտնաբերել են ժայռերից մեկի ստորոտին, որից նա ընկել էր՝ դժբախտ պատահարի հետեւանքով։

«Նա իր սարսափելի ախտորոշման մասին 9 ամիս առաջ էր իմացել, դա լեյկոզի ամենաագրեսիվ տեսակներից մեկն էր, ընդ որում հիվանդությունը ախտահարել էր սիրտը, թոքերը ու ավշային հանգույցները,- պատմում է Ադամի հարսնացուի մայրը,- Բոլոր կանխատեսումները չափազանց տխուր էին, բայց նա անցել էր քիմիաթերապիայի 6 ամսվա բուժում, ու ի զարմանս բոլոր մասնագետների՝ հաղթել քաղցեղը։ Մենք այդ հաղթանակը տոնում էինք ամբողջ սրտով, ու ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Ադամը կմահանա այդքան անհեթեթ ձեւով ու իր կյանքի նման ուրախալի իրադարձությունից հետո»։

Նյութի աղբյուրը

loading...