shamshyan.com-ը գրում է

Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հայտարարում են, որ մինչև դեպքի վայր չժամանի վարչապետ Կարեն Կարապետյանը, իրենք ճանապարհը չեն բացի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիների՝ ճանապարհ փակելը կայանում է նրանում, որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը, որպեսզի արգելեն՝ գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխեն, ինչն էլ առաջացրել է գյուղացիների զայրույթը և ի նշան բողոքի՝ նրանք դիմել են այս քայլին։

Ճանապարհը դարձել է անանցանելի և խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը։

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր գյուղացիների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացեն։

***
17:00
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ճանապարհը բացվեց, ներկաներին պատկան կառույցների ղեկավարները խոստացան, որ երկուշաբթի օրը Դիլիջանի դատախազությունում հարցը կքննակվի և արադացի լուծում կտրվի:

Ամբողջն այստեղ