Загрузка...

Life.tert.am-ը գրում է.
Աիդա Սարգսյանը դստեր` Լանայի հետ օրեր առաջ է վերադարձել Երևան։ Նրանք Հայաստանում վայելում են իրենց ամառային հանգիստը։ Երգչուհին Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ շատ էր կարոտել Հայաստանը։
«Մենք այստեղ մեզ շատ լավ ենք զգում։ Հատկապես, աղջիկս, քանի որ նա շատ ընկերասեր ու շփվող է։ ԱՄՆ–ում երեխաների հետ նա չէր կարողանում ազատ շփվել, քանի որ այնտեղ մի փոքր այլ է։ Երևանում նա ազատ է և ընկերների հետ է անցկացնում իր ժամանցը»,– ասաց երգչուհին։Ավելի վաղ մեզ հետ զրույցում Աիդան ասել էր, որ Երևանյան այցի ժամանակ Լանան հանդիպելու է իր հայրիկին։ «Նրանք, գրեթե, ամեն օր միասին են անցկացնում ու այցելում տարբեր ժամանցային վայրեր։ Իր հայրիկը նաև օդանավակայան էր եկել` մեզ դիմավորելու։ Լանան իրեն շատ երջանիկ է զգում այստեղ»,– նշեց երգչուհին։
Երգչուհուց հետաքրքրվեցինք` ում է առավել շատ կարոտել Հայաստանում. «Այստեղ շատ բարեկամներ ու հարազատներ ունեմ, որոնց տարածության մեջ միշտ հիշում եմ ու կարոտում։ Բայց հիմա շատ բան է փոխվել։ Եթե առաջ մեկնում էի ճանապարհորդության, առաջինը մայրիկիս էի կարոտում, ուզում էի անհապաղ տեսնել ու գրկել իրեն։ Բայց հիմա, երբ մայրս մեզ հետ չէ, արտառոց կարոտ չեմ զգացել։ Այստեղ ամեն ինչ նրան է հիշեցնում։ Ես զգում եմ նրա բացակայությունը ու ամեն տեղ փնտրում իրեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...