Tert.am-ի տեղեկություններով Ապարանում երիտասարդ կինն ինքնասպանություն է գործել իր ննջասենյակում կախվելու միջոցով։

Загрузка...

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ նման ահազանգ ոստիկանությունը ստացել է:

«Ապարան» շտապօգնության կայանից, ահազանգ է ստացվել, որ   կանչով մեկնել են Բաղրամյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա՝ կախված վիճակում»:

ՀՀ քննչական կոմիտեից էլ Tert.am-ին հայտնեցին, որ նման դեպք գրանցվել է.«Ահազանգ ունենք, հայտնաբերվածը 1989-ին ծնված քաղաքացի է»:

Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Загрузка...