Загрузка...

Life.tert.am-ը գրում է.
Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում երեկ` հունիսի 11–ին, կայացավ երգչուհի Նառայի դստեր՝ Էլեոնորայի հարսանիքը։ Խնջույքը շարունակվել է երևանյան ռեստորաններից մեկում։  Համացանցում հարսանիքն արդեն ստացել է իր բնորոշումը՝ ճոխ։ Արարողությանը ներկա էին շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը։ Tert.am Life–ի հետ զրույցում Նառան պատմեց, որ օրն իր համար շատ ուրախ, բայց և լարված է անցել։Երգչուհին չի կարողացել զսպել հուզմունքը։ «Ի սկզբանե լարված էի, ինչպես բոլոր ծնողները նման պահերին։ Հուզվել էի, լացում էի, սակայն եկեղեցում և սրահում արդեն հավաքել էի ինձ։ Ուրախանում ես, որ աղջիկդ երջանիկ է, ամուսնանում է իր սիրած տղայի հետ, նոր կյանք է ստեղծում և ինքդ էլ չես հասկանում` ինչու ես լացում։ Այդ րոպեին գիտակցությունդ չի աշխատում»,– ասաց նորահարսի մայրիկն ու պատմեց, որ իր համար ամենահուզիչ պահը եղել է իրենց տանը։«Շատ տպավորիչ էր, երբ աղջիկս հարսի զգեստը հագավ, փեսան մտավ, քողը բարձրացրեց, համբուրեց և սենյակից դուրս եկան։ Այդ պահին շատ էի հուզվել»,– հիշեց Նառան ու հարսանիքից մեկ օր անց էլ հուզվեց։ Չնայած հուզմունքին` երգչուհին երջանիկ է, որ դուստրն իր սիրելի մարդու կողքին է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...