Загрузка...

Life.tert.am-ը գրում է.
Օրերս համացանցում բացասական հրապարակում է հայտնվել դերասանուհի Էլեն Ասատրյանի մասին, որտեղ մասնավորապես նշվում է, որ նա քաղաքում կիսամերկ է շրջում։ Ի պատասխան դրան` դերասանուհի Ժաննա Բուտուլյանը գրառում է կատարել։ «Կույր եք, թե՝ բութ, շորտիկով է: Էժան ինտրիգ ստեղծողներ… Իսկ քոմենթ գրողներն անփոփոխ՝ վառված և գազազած շներ»։

 Tert.am Life–ը կապ հաստատեց դերասանուհու հետ` խոսելով իր գրառումների մասին։ Նրա հետ խոսել ենք, թե որքանով է դրանք կոռեկտ համարում, արդյոք իր գրառումները չեն ազդում երկրպագուների քանակի վրա։«Զայրացել եմ, քանի որ էլի անհայտ բլոգեր, որը թաքցնում է իր անունը, հայտնում է թյուր կարծիք։ Իր շուրջն է հավաքում չարակամ մարդկանց, որոնք հրապարակավ շատ տգեղ բաներ են գրում` չճանաչելով մարդուն կամ ճանաչելով և հատուկ անելով։ Ինքս անցել եմ նման պատմությունների միջով ու գիտեմ` ինչ տհաճ է դա։ Դրա համար ուզում եմ այս անգամ լինել ընկերուհուս կողքին և ինչ–որ կերպ պաշտպանել նրան։ Համեմատած այդ նյութի մեկնաբանությունների` մի բան էլ քիչ եմ գրել։ Ես երբեք մարդկանց առաջինը չեմ վիրավորում։ Երբ հասցնում են այդ աստիճանի, կամ պետք է պատասխանես, կամ պաշտպանվես»,–ասաց Ժաննան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...