Life.tert.am-ը գրում է.
«Առաջնորդները» հեռուստասերիալի Անիի դերակատար Մոնիկա Ավետիսյանը տարբեր նախասիրություններ ունի։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն սիրում է նկարահանվել հեռուստասերիալում ու զբաղվել երկատությամբ։Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին պատմեց մասնագիտության ընտրության,  հեռուստաէկրաններին հայտնվելու և առաջիկա ծրագրերի մասին։
«Երբ դպրոցն ավարտեցի, 15 տարեկան էի։ Այդ ժամանակ ծնողներիս հետ խորհրդակցում էինք, թե ինչ մասնագիտություն ընտրեմ։ Ես ուզում էի արվեստի ուղղությամբ գնալ, բայց ծնողներս դեմ էին։ Նրանք խորհուրդ տվեցին, որ բիզնեսի մեջ խորանամ. սովորեմ հաշվապահություն, բանկային գործ և այլն։ Ընդունվեցի Եվրասիա Միջազգային համալսարան տնտեսագիտության ֆակուլտետ։ Մեծ հաջողություններ ունեցա համալսարանի  KBH-ի թիմում։ Հետո մեկ տարի անց կրթական ծրագիր շահեցի ու գնացի Լեհաստան։ Նույնիսկ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց միևնույն է միշտ արվեստն ինձ ուղեկցել է»,– ասաց Մոնիկան։

Վերջինս նշեց, որ անկախ ամեն ինչի իր ընտանիքը միշտ աջակցել է իրեն։ «Հայրս մահացել է իմ միակ ուժ տվողը մայրս է։ Նա տեսնելով իմ ցանկությունն ասաց, որ փորձեմ դերասանական ոլորտում։ Նկարահանվեցի «Աբելի քույրը» հեռուստասերիալում, բայց շատ կարճ։ Հետո շատ պատահական առաջարկ ստացա «Առաջնորդները» հեռուստասերիալից, որ ինձ համար մեծ փորձ էր։ Մայրս տեսնելով իմ հաջողությունները խորհուրդ տվեց, որ շարունակեմ։ Մորս խորհուրդն ինձ մոտիվացրեց»,– նշեց դերասանուհի։
Մոնիկան, խոսելով հեռուստասերիալի իր դերի մասին, ասաց. «Անին բացասական կերպար է և իմ հակապատկերը։ Ինձ համար այդքան էլ հեշտ չէր կերտել բացասական կերպար։ Բայց ամեն ինչ արել եմ ու կարծում եմ ստացվել է ինձ մոտ։ Անիի նպատակն է արդարությունը վերականգնել և իր հորը սպանողին անպատիժ չթողնել։ Նա ամեն ինչի պատրաստ է հանուն արդարության, դրա համար էլ նա բացասական կերպար դարձավ ու չարացավ։ Չէի էլ պատկերացնում, որ կերպարս այդքան կզարգանա և այսքան շատ կմնամ նախագծում»։

Դերասանուհին նշեց, որ չնայած նրան, որ բնավորությամբ Անին և ինքը տարբերն են, Նրանք ունեն նման մի քանի գծեր։ «Կերպարսի հետ ունեմ ընդհանուր նման գծեր։ Երկուսս էլ ուժեղ ենք, պայքարող ու նպատակին հասնող, բայց բնավորության առումով շատ տարբեր ենք։ Իրականում ես ավելի զուսպ եմ ու քիչ եմ խոսում»,– հավելեց Մոնիկան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

loading...