loading...

Life.panorama.am-ը գրում է.
 Ժողովուրդը սիրում է հայտնիների անձնական կյանքից յուրաքանչյուր մանրամասի տեղեկանալ: Նրանք երբեմն, չափից շատ հետաքրքրված լինելով, ասեկոսեներ են հորինում, կամ պարզապես մեկ լուսանկարով անգամ ենթադրություններ են անում` ամուսնացել է կամ ամուսնալուծվել, բալիկի է սպասում և այսպես շարունակ:
 Օրերս Առաջին ալիքի «Բենեֆիս» ծրագիրը նվիրված էր երգահան Էդգար Գյանջումյանին, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև երգչուհի Ալլա Լևոնյանը: Եթերից հետո շատերը սկսեցին խոսել, թե Ալլա Լևոնյանը կրկին հղի է և պատրաստվում է չորրորդ անգամ մայրանալ:
 Life.panorama.am-ը կապ հաստատեց Ալլա Լևոնյանի հետ` ճշտելու, թե արդյոք բարի լուրը համապատասխանում է իրականությանը:
«Ոչ, իրականում հղի չեմ, ու անկեղծ ասած չգիտեմ էլ, թե ինչու են մարդիկ նման բան ենթադրել: Այդ հաղորդման ժամանակ կիպ սև զգեստ էի հագել, բացի այդ էլ բավականին քաշ եմ կորցրել, զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ նման բան կարծել»,- նշեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։