loading...

Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1401 դեպք, որոնցից 609-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13929 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 29 առողջացածներ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: