Tert.am-ը հարցազրույց ունի ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Բավականին երկար ժամանակ Հայաստանում չեմ եղել և չեմ երգել հայ հանդիսատեսի համար։ Շատ էի կարոտել թե՛ Երևանը, թե՛ հայ հանդիսատեսին։ Բեմում էլ ասացի’ հաճելի է, որ չեմ մոռացվել և ինձ հիշում են։ Դա շատ կարևոր է արտիստի համար, քանի որ գործնականորեն հնարավոր չէ երկարատև դադար ունենալ ստեղծագործական ասպարեզում, ոչ մի նոր երգ չներկայացնել, ունենալ քիչ թվով երգեր ու մնալ սիրված։ Այ, հենց դրա համար էլ շատ շնորհակալ եմ հանդիսատեսին»,– ասաց Եվան։

Երգչուհին նշեց, որ այս շրջանում նորություն չունի ոչ միայն աշխատանքում, այլև անձնական կյանքում, բայց ցանկությունը մեծ է կողքին ունենալ ամուսին և երեխա։

«Շատ եմ ուզում մայրիկիս թոռնիկ պարգևել, բայց դեռ չի ստացվում։ Ճիշտ է, քույրս նրան արդեն պարգևել է մեկ թոռ, բայց շատ եմ ուզում ես էլ նրան թոռնիկ պարգևեմ։ Առայժմ դա հնարավոր չէ, չեմ կարող խոստանալ, որ շուտով կլինի, քանի որ ես հիմա ազատ եմ, կողքիս չունեմ երիտասարդ տղամարդ, և դա ինձ համար մեծ խնդիր է։ Մայրս առողջական խնդիրներ ունի։ Ուզեմ, թե չուզեմ պետք է ընդունեմ, որ նա արդեն ծեր է և ամեն ինչ կարող է պատահել։ Առաջնահերթ ցանկանում եմ նրան առողջություն։ Ես այդ մասին շատ եմ մտածում։ Ոչ միայն իրեն գոհացնելու, այլև ինձ համար եմ ցանկանում, որ արագ ունենամ ամուսին և երեխա։ Ես գիտեմ, որ իմ մայրիկի համար դա ամենամեծ նվերը կլինի»,– նշեց Եվան։

Առավել մանրամասն’ սկզբնաղբյուր կայքում: