Սիրուշոն օրեր առաջ ներկայացրեց, ինչպես ինքն է բնորոշել, իր երազանք-նախագիծը: Հարսանեկան զարդերի հավաքածուի պրոմո-ֆոտոշարքում հանդես է գալիս հենց երգչուհին՝ հարսի կերպարով

Նա նոր գրառում է կատարել՝ նշելով՝ պատահական չէ, որ հենց հիմա է ներկայացնում հարսանեկան հավաքածուն:

Loading...

«Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»,-գրել է Սիրուշոն՝ օգտագործելով #ՄիասինՈւժեղ եւ #ԻնեղութեանեւԻՓորձութեան հեշթեգերը:

Загрузка...