Երգչուհի Սիրուշոն միշտ ներկայանում է հետաքրքիր և ոճային կերպարներով: Նա ետ չի մնում նորաձևությունից, այս անգամ մենք հավաքել ենք նրա 5 ամենանորաձև լուքերը:1. Ծնկներից ներքև գծավոր վերնաշապիկ-զգեստ, հետաքրքիր ուսերի բաց լուծումով և շագանակագույն կոշիկներ, որոնք լրացնում են կերպարը: 

2. Այս տարի շատ աստղերի կողմից սիրված և նորաձև, դասական կոստյում-զգեստ, որի մեկ ուսը բաց է, հրաշալի ընտրություն է երեկույթների համար:

Loading...

3. Կանաչ բլուզ, սև տաբատ կանաչ գծերով: Կրկին հետաքրքիր լուք Սիրուշոյից, բլուզը բաց ուսերով է, ինչը նույնպես այս տարի նորաձև է:

 

4. Երկար շականակագույն զգեստով այս լուքը համադրված է սև, բաց կոշիկներով և արևային սև ակնոցներով:

 

5. Վերջին լուքը նույնպես շատ շքեղ է, սպիտակ բլուզ, սպիտակ ու սև գծերով կիսաշրջազգեստ, որոնք ընդգծում են Սիրուշոյի կամվածքը և կարմիր բարձրակրունկ կոշիկներ: Շքեղ համադրություն:

Загрузка...