Загрузка...

pjimage_76.thumb

Tert.am Life-ը գրում է.
Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Դերասանուհին բոլորում է 37 տարին, ինչն առիթ հանդիսացավ, որպեսզի դերասանուհու հետ խոսենք ոչ միայն օրվա անակնկալների, այլև անձնական կյանքի մասին։ Tert.am Life–ի հետ անկեղծ զրույցում Ագնեսան առաջին անգամ խոսեց կողակցի մասին։
Դերասանուհին կեսգիշերին Վանաձորում է եղել, քանի որ այժմ Վանաձորի դրամատիկական թատրոնի տնօրենն է, իսկ երեկոյան կվերադառնա Երևան, քանի որ վաղը նկարահանումների է։ «Սիրում եմ ծննդյանս օրը։ Օրս շատ լավ եմ սկսել, առավոտից ծաղիկներ եմ ստանում,։ Ինձ համար շատ կարևոր գիրք եմ նվեր ստացել։ Անընդհատ ծաղիկներ են բերում, ինչն ինձ համար

շատ կարևոր ու հաճելի է։ Կեսգիշերին թատրոնի անձնակազմի հետ հավաքված էինք մեր տանը։ Ինձ թվաց՝ իրենք չգիտեն, որ 12–ից հետո իմ ծննդյան օրն է, պարզվեց՝ գիտեին։) Ես իրենց համար տորթ էի նախապատրաստել, իրենք էլ ինձ անակնկալ մատուցեցին՝ ծաղիկներով, նվերներով»,– պատմեց Ագնեսան։

Դերասանուհին վերջնական չի որոշել, թե ինչպես է անցկացնելու երեկոն։ Ամենայն հավանականությամբ, կգնա լավ երաժշտություն լսելու։ «Հատուկ տոն չեմ կազմակերպելու։ Եթե որոշեմ գնալ ինչ–որ տեղ, Երևանի ամենամոտ ընկերներիս հետ կլինեմ։ Շատ տարբերվող երեկո չի լինելու, քանի որ լավ երաժշտություն լսելու և հաճելի ժամանակ անցկացնելու, գրեթե, ամեն ուրբաթ եմ գնում»,– նշեց նա։
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Загрузка...