e8731f8725137f9266947b0128b262ee

Shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Շենգավիթի վարչական շրջան է ընթանում ВАЗ 21014 մակնիշի 14 ZP 014 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանները ահազանգ են ստացել, որ նշված ավտոմեքենայով մարդ են առևանգել

Загрузка...

Պարզվել է, որ մինչ այդ, նա իր ավտոմեքենայով բախվել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Գալուստ Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը ավտոմեքենաների զննություն է կատարում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջկան առևանգողը եղել է Երևան քաղաքի Ֆուչիկի 2-րդ նրբանցքի բնակիչ, 25-ամյա Գարիկ Դանիելյանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վերջինս ասում էր, որ աղջկան փախցնում էր ընկերոջ համար, սակայն անավարտ մնաց։ Իսկ Mercedes-ը վնասվել է, քանի որ աղջիկը ընթացքում դուռը բացել է և այն կպել է Mercedes-ին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Загрузка...