Ամերիկացի մոդել և դերասանուհի Կինսի Վոլանսկին, որը Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» միջև խաղի ժամանակ ներխուժել էր խաղադաշտ, զգալիորեն ավելացրել է հետևորդների թիվն Instagram-ում:

Loading...

Նախքան դաշտ ներխուժելը, նրա հետևորդների թիվն ավելի քան 300 հազար էր կազմում, իսկ այս պահին  գերազանցում է 2,4 մլնը:

Հիշեցնենք՝ հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան ստիպված էր դադարեցնել խաղը: Անվտանգության աշխատակիցներն արագ արձագանքեցին ու երկրպագուհուն դուրս ուղեկցեցին դաշտից: Դրանից հետո խաղը վերսկսվեց:

Կիսամերկ աղջիկը, մեկնաբանելով իր այս քայլը, ասել էր, որ կյանքը խենթություններ անելու համար է:

Загрузка...