silvi

Life.panorama.am-ը գրում է.
Դերասնուհու հետ խոսել ենք ոչ միայն սիթքոմի նոր եթերաշրջանից, այլեւ պարարվեստից, քանի որ նա կրկին սկսել է պարել: Սիլվի, արդեն «Դոմինո»-ի սիրահարներըանհամբեր են սիթքոմի նորեթերաշրջանիմեկնարկին: Սա Ձեզ համարերրորդ եթերաշրջանը կլինի, որներկայանալու եք: Մի փոքրկպատմեք, թեի՞նչ է սպասվում:

— Դեռ միայն առաջին սերիային եմ ծանոթ։ Այն սկսում է Նորիկի ամուսնության առաջարկով Լիլիին: Այսինքն՝ իմ հերոսուհու համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծված:

Ձեր հերոսուհին նախորդ եթերաշրջանում ավելի պասիվ էր, այս անգամ նրան փաստորեն ամուսնությո՞ւն է սպասվում:

— Քանի որ նախորդ եթերաշրջանում սիթքոմի գործող անձինք շատ էին, իսկ սիթքոմի տեւողությունը՝ քիչ, այդ պատճառով Նարեն և Լիլին ավելի պասիվ էին: Այս եթերաշրջանում ամեն ինչ կփոխվի, իսկ մանրամասներ չեմ ուզում հայտնել՝ թող հետաքրքրությունը պահպանվի։

Արդեն սկսվե՞լ են նկարահանումները, ե՞րբ այն եթերում կլինի:

— Նկարահանումները կսկսենք մարտի 1-ից։ Կարծում եմ՝ մարտի կեսերից մենք արդեն եթերում կլինենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

loading...