Загрузка...

168.am-ը գրում է․

Image result

Մեզանից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, ովքեր մագնիսի նման դեպի իրենց են ձգում հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Marketium.ru կայքը գրում է, որ դեպքերի մեծամասնությունում առկա է կապ կենդանակերպի նշանների և հիացնելու ունակության միջև։

1. Աղեղնավոր։ Մեծամասամբ միասեր են, ինչը նրանց չի խանգարում կրքոտ լինել զուգընկերոջ նկատմամբ։ Չեն սիրում շեղվել մանրուքների վրա և պատրաստ են սիրելիի համար ամեն ինչ անել։ Նրանց գրավչությունը հսկայական ներքին պոտենցիալն է և ինքնավստահությունը։ Մի կողմից՝ այս հատկություններն օգնում են հաջողության հասնել աշխատանքում, մյուս կողմից՝ ընդգծում նրանց հասուն սեքսուալությունը։

2. Կարիճ։ Խորը մարդիկ են, ովքեր ցանկացած պահի պատրաստ են նոր բացահայտումների։ Մտերմության պահին նրանք ինտուիտիվ ցանկանում են էքսպերիմենտներ անել, բայց ոչ բոլորն են պատրաստ դրան գնալ, երբ ընձեռվում է նման հնարավորություն։ Կարիճների դրական հատկությունն այն է, որ ուշադրությամբ հետազոտում են իրենք իրենց և զուգընկերոջը՝ երկուսին էլ հաճույք պատճառելու ցանկություն ունենալով։ Միակ բանը, որ կարող է վանել Կարիճից, դավաճանության հակվածությունն է։ Ընդ որում, Կարիճն առանձնապես չի զգում իր մեղքը՝ միշտ արդարացնելով իրեն անհավանական զգացմունքայնությամբ։

3. Երկվորյակներ։ Հակասական են, ինչն «ապահովում է» կրքերի մշտական բորբոքումը։ Սովորաբար նրանք հիացնում են այն մարդկանց, ովքեր հոգնել են ամենօրյա կրկնությունից։ Կարող են ստիպել իրենց սիրահարվել ընդամենը մի հայացքով։ Երկվորյակները ոճային են, վառ, հետաքրքիր և սեքսուալ, բայց դա ընդամենը մի կողմն է։ Միևնույն ժամանակ՝ նրանք եսասեր անձինք են, ովքեր հաճախ են բավարարում գտնում միայն իրենց պահանջներում։

Загрузка...