Загрузка...

1487579324_iz

Մոսկվայում ծեծել են Իզաբելլա Ուռումյանցին՝ Անաստասիա Ստոցկայայի, Իրինա Դուբցովայի և Լեոնիդ Ռուդենկոյի պրոդյուսերին։ Աղջիկը հոսպիտալացվել է գլխուղեղի ցնցումով ու բազմաթիվ կապտուկներով, հայտնում է Life-ը։

Ուռումյանցի խոսքով՝ ստուդիայում իր և երիտասարդի միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ։ Լեզվակռվի հետևանքով վերջինս անսպասելիորեն հարձակվել է աղջկա վրա ու սկսել հարվածել նրա գլխին ու փորձել է խեղդել։

Բժշկական օգնություն ստանալուց հետո Իզաբելլա Ուռումյանցը լքել է բժշկական հաստատությունը։ Նա հրաժարվել է բողոք ներկայացնել։
Աղջիկն զբաղվում է պրոդյուսերական աշխատանքով։
Նա հանդես է գալիս նաև որպես մենակատար Izabelle կեղծանունով։

Վերջինս ծնվել է Յուժնո-Սախալինսկում։ Իզաբելլան Յուժնո-Սախալինսկի շրջանային ժողովի պատգամավոր Արմենակ Ուռումյանցի դուստրն է։ Արմենակ Ուռումյանցը հայտնի է նրանով, որ վերջինիս է պատկանում Gold & Art ոսկերչական ընկերությունը։

Загрузка...