Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։

Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։

Արդեն մի քանի օր է, ինչ Օպերայի տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են։


Օպերայի տարածքի շինությունների սեփականատերերը դուրս են եկել փողոց, պահանջում են՝ դադարեցնել քանդման աշխատանքները, քանի որ նրանց այդ ամենի համար մեծ ներդրումներ են արել, այնինչ քաղաքապետարանը պնդում է, որ դրանք ապօրինի շինություններ են և անհրաժեշտ է քանդել և դրանց պետք է փոխարինեն կանաչապատ տարածքներ՝ քաղաքացիների համար որպես զբոսայգի ծառայեցնելու:

Загрузка...