«Ազատության» եթերում Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա։

«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղիների վճարը պետք է թանկանա», — ասել է Վիկտոր Մնացականյանը՝ հիշեցնելով, որ այժմ մարդիկ օրական վճարում են 35 դրամ։

«Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 դոլար, ես հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը, բայց եթե Կենտրոնը հիմնականում ծանրաբեռնենք «կաֆեներով», այդպես չի լինի», — ասել է թաղապետը։

Загрузка...