Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Պուշկինի փողոցի 60 հասցեում գործող «Բիթլզ» ակումբում անհայտ անձը գողացել է երգիչ, դերասան Նարեկ Բավեյանի կնոջ դրամապանակը։

Այս մասին գրում է  Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արտակ Թազայանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողությունը տեղի է ունեցել ժամը 00։35-ի սահմաններում, իսկ Ն. Բավեյանը հրաժարվել է ներկայանալ ոստիկանության կենտրոնական բաժին։ Դրամապանակի մեջ եղել են բանկային քարտեր և այլ իրեր։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Загрузка...