Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ, մինև կժամանեն Հայաստաի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն էր, ով մասնագիտությամբ շինարար էր և իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարելիս են եղել, երբ այդ ժամանակ Ա. Սիմոնյանը պատուհանից ընկել է։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Загрузка...