Shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարապետ Կիզիրյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի, վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հեռքեր:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քնիիչները՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել սպանվածի տղային՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իսկ խմբի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Արթուր Ղազարյանը, ում որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,որ կասկածյալին ոստիկանություն է ուղեկցել մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկը բռնակից կոտրված է և այդ ամենի վրա կան արնանման հետքեր: Քննիչը դանակները առգրավել է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Շոկի մեջ էինք, երբ լսեցինք, որ տղան սպանել է հորը: Համերաշխ ընտանիքն են եղել, թե ինչն է դրդել նման դաժան սպանության՝ չգիտենք: Սպանվածի մի տղան գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, սպանվածի կինն էլ բուժքույր է: Հաշտ, խաղաղ ընտանիք են եղել: Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Загрузка...