Մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարանիշով մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Մոսկվա քաղաքի Լենինգրադյան մայրուղում բախվել են հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը։

Տեղում պարզվում է նաև վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ։

Nissan Teana-ն պատկանում է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 73-ամյա Հայկանուշ Տիգրանի Թերզյանին։

Загрузка...